🇺🇸👇🇷🇺
ՀԱՅԿԱՁՈՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, ԵՐԵՐՈւՅՔ, ԲԱԳՐԱՎԱՆ (բացառիկ)
31․08 | 8500Դ | 093 55 14 85
📍 Հայկաձորի Կարմիր վանքը մի կտոր Անի է ՀՀ-ի սահմաններում։ Սահմանին մոտ լինելու պատճառով Կարմիր վանքը սահմանային փշալարերից այն կողմ է, թեև ՀՀ-ի տարածքում է։ Համշեն տուրը, համապատասխան թույլտվությամբ, Ձեզ հնարավորություն կտա այցելել վանքի անմիջական տարածք և վայելել հազարամյա այս հրաշքը։ Մեր տպավորիչ ուղևորությունը չի սահմանափակվի միայն Կարմիր վանք այցով․ մենք կտեսնենք Անիի համայնապատկերը Հայկաձորի դիտակետից, կվայելենք տիեզերական Երերույքը, Բագրավանում կայցելենք Անիից բերված խաչքարով Սբ Ավետիս մատուռ, Վահանատուն իր հետաքրքիր ցուցադրությամբ։ Հրաշալի օր՝ ամբողջությամբ նվիրված անկրկնելի ու փառահեղ Անիին ու նրա մասնիկներին։ Ի դեպ, Հայկաձորի Կարմիր վանքի գմբեթին վերջապես նորից տեղադրվեց խաչ, ինչն էլ կտեսնենք։
📌 Հայկաձորի Կարմիր վանքի թույլտվությունը ստանալու համար պետք է նախապես գրանցվել, վերջնաժամկետը՝ օգոստոսի 5։
🧡 Ծրագիր՝
✔ Հայկաձորի Կարմիր վանք (վանք մտնելով)
✔ Անիի համայնապատկերը Հայկաձորից
✔ Բագրավանի Վահանատուն և ցուցադրություն
✔ Բագրավանի Սբ Ավետիս մատուռ և Անիից բերված խաչքար
✔ Երերույքի տաճար
____________________________
⏰ Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ մոտ 17:00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 8500 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտը,
- պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
🇺🇸 (FOR ENGLISH) -
https://bit.ly/3XO0knt
🇷🇺 (НА РУССКОМ) -
https://bit.ly/3ucYtLw
___________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:
- This month, 16th August, 06:00 am, վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days in Yerevan
- This Saturday, 23rd August, 06:00 am, վերելք ԱՐԱՐԱՏ 2025 - 5 օր | Mt ARARAT 2025 ascent in Yerevan
- This Sunday, 24th August, 09:00 am, ԱՆԻՆ՝ Խարկովից, Հայկաձոր, Երերույք (բացառիկ) | Ani from Kharkov, Haykadzor, Yereruyk in Yerevan